Ռուսաստանն արգելել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության

Ռուսաստանը հունիսի 2-ից արգելում է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»)։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 21-ից 27-ը ստուգումներ է անցկացրել Հայաստանի ձկնավերամշակման ձեռնարկություններում և այցելել իշխանի բուծման ու պահման տնտեսություններ։ Արտադրողների կեսը հրաժարվել է ստուգումից, ինչի արդյունքում Ռուսաստան ձուկ ներմուծելու թույլտվություն է տրվել միայն երկու ընկերության, այն էլ՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Տնտեսագետ Մաքսիմ Չիրկովը նշել է, որ հետխորհրդային երկրի մատակարարները շատ ավելի մեծ կախվածություն ունեն ռուսական շուկայից, քան ռուսական պարենային ցանցերը՝ հայաստանյան արտահանողներից։
Կազմակերպություն
Տեղադրություն











