Ֆիզիկական անձանց արգելվում է Ռուսաստանից Հայաստան արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ հղում անելով Հայաստանում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցչությունից ստացած տեղեկատվությանը։
Սահմանափակումը նախատեսված է ՌԴ նախագահի՝ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար կանխիկ ռուբլու արտահանումն արգելվում է՝ անկախ գումարի չափից, բացառությամբ հրամանագրով նախատեսված դեպքերի։
Հայաստանից բացի՝ արգելքը վերաբերում է Ռուսաստանից Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանմանը։
ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանից կանխիկ գումար արտահանելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին և նախատեսված բացառություններին։












