Գլխավոր Լրահոս

Հայաստանը բոլոր շուկաները դիտարկում է որպես արտահանման պոտենցիալ հնարավորություն․ նախարարություն

Հայաստանը բոլոր շուկաները դիտարկում է որպես արտահանման պոտենցիալ հնարավորություն․ նախարարություն

Հայաստանը բոլոր շուկաները դիտարկում է որպես համագործակցության և արտահանման զարգացման պոտենցիալ հնարավորություններ։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան նշել են էկոնոմիկայի նախարարությունից։

«Էկոնոմիկայի նախարարության համար տնտեսության դիվերսիֆիկացումը հանդիսանում է առաջնահերթ ուղղություններից մեկը և մեծապես կարևորվում է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնումը»,- հայտնում են նախարարությունից։

Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի, մրգերի, ձկնեղենի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների նկատմամբ ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը հայտարարել են, որ ավելացրել են արտահանումը դեպի եվրոպա և այլ երկրներ։

Առանց երկրների անուններ նշելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է, որ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա և այլ երկրներ: 

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում։ 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում