Քվեարկել եմ հանուն մեծ փոփոխության և վերակառուցվող Հայաստանի։ Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո։
«Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են կառուցելով, ոչ թե իրար հետ կռվելով, հակադրվելով։ Պետք է սարքենք լուրջ, զարգացող ակտիվ երկիր, ոչ թե իրար կյանքը դժվարացնենք։ Որպեսզի մյուս սերունդներն ավելի ուժեղացնեն և ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն»,- ասել է Կարապետյանը։
Դիմելով հայրենակիցներին՝ Կարապետյանը հորդորեց գնալ ընտրության, որպեսզի մեծ փոփոխություն գան։
2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։












