Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,5 %-ը

Հունիսի 7-ին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 503 976 քաղաքացիներից 362 657-ը, որը կազմում է ընտրողների 14,48 տոկոսը։ Այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշն աճել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատ։
2021-ին 2 593 572 ընտրողներից նույն ժամին քվեարկել էր 316 291-ը կամ 12,2%-ը։ 2026-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը նվազել է շուրջ 90 հազարով՝ կազմելով 2 503 976, սակայն քվեարկողների բացարձակ թիվն աճել է ավելի քան 46 հազարով՝ հասնելով 362 657-ի։
Արդյունքում 2026-ին ընտրությունների մասնակցության ցուցանիշն աճել է 2,28 տոկոսային կետով և կազմել 14,48%։
Ամենաակտիվը մասնակցել են Սյունիքի ու Տավուշի մարզերի բնակիչները։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի՝ ներառյալ Երևան քաղաքը։
Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 849 488 է։ Քվեարկությանը մասնակցել է 122 856 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 14,46%-ը:
Արգագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 113 441 է։
Քվեարկությանը մասնակցել է 16 779 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 14,79%-ը:
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 220 167 է։ Քվեարկությանը մասնակցել է 31 556 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 14,33%-ը:
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 337 է։ Քվեարկությանը մասնակցել է 28 587 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 12,63%-ը։
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 177,854 է։ Քվեարկությանը մասնակցել է 23 093 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 12,98 %-ը։
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 301 է: Քվեարկությանը մասնակցել է 30 796 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 14,44 %-ը։
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 240 528-է։ Քվեարկությանը մասնակցել է 38 526 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 16,02 %-ը։
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 207,820-է։ Քվեարկությանը մասնակցել է 26 178 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 12,6%-ը։
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 106 972 է։ Քվեարկությանը մասնակցել է 18 775 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 17,55%-ը։
Վայոց ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 44 634 է։ Քվեարկությանը մասնակցել է 7 061 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 15,82%-ը։
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 103 434 է։ Քվեարկությանը մասնակցել է 18 450 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 17,84%-ը։
Հայաստանի ամբողջ տարածքում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից և կշարունակվի մինչև 20:00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր 2005 տեղամաս (համեմատության համար 2021-ին՝ 2008 տեղամասեր, որից 9-ը՝ Քրեակատարողական հիմնարկներում։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրություններին հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը 12:00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի մասնակիցների թիվը։











