Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 քաղաքացի կամ 33,84 %-ը

Հունիսի 7-ին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 503 976 քաղաքացիներից 847 226-ը, որը կազմում է ընտրողների 33,84%-ը։ Այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշն աճել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ։
2021-ին 2 593 572 ընտրողներից նույն ժամին քվեարկել էր 695 626 քաղաքացի կամ 26,8%-ը։
Այս անգամ ամենաակտիվը մասնակցել են Սյունիքի ու Տավուշի մարզերի բնակիչները։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի՝ ներառյալ Երևան քաղաքը։
Երևանում ընտրելու իրավունք ունեցող 849 488 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 283 601 բնակիչ, որը կազմում է ընտրողների 33,38 %-ը:
Արգագածոտնի մարզում ընտրելու իրավունք ունեցող 113 441 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 39 691 բնակիչ, որը կազմում է ընտրողների 34,99 %-ը:
Արարատի մարզում ընտրելու իրավունք ունեցող 220 167 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 72 243 բնակիչ, որը կազմում է ընտրողների 32,81%-ը:
Արմավիրի մարզում ընտրելու իրավունք ունեցող 226 337 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 68 785 բնակիչ, որը կազմում է ընտրողների 30,39%-ը։
Գեղարքունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 177 854 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 57 422 բնակիչ, որը կազմում է ընտրողների 32,29 %-ը։
Լոռու մարզում ընտրելու իրավունք ունեցող 213 301 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 74 575 բնակիչ, որը կազմում է ընտրողների 34,96 %-ը։
Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 240 528 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 86 481 բնակիչ, որը կազմում է ընտրողների 35,95 %-ը։
Շիրակի մարզում ընտրելու իրավունք ունեցող 207 820 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 65 608 բնակիչ, որը կազմում է ընտրողների 31,57 %-ը։
Սյունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 106 972 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 41 738 բնակիչ, որը կազմում է ընտրողների 39,02 %-ը։
Վայոց ձորի մարզում ընտրելու իրավունք ունեցող 44 634 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 16 878 բնակիչ, որը կազմում է ընտրողների 37,81 %-ը։
Տավուշի մարզում ընտրելու իրավունք ունեցող 103 434 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 40 204 բնակիչ, որը կազմում է ընտրողների 38,87 %-ը։
Հայաստանի ամբողջ տարածքում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից և կշարունակվի մինչև 20:00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր 2005 տեղամաս (համեմատության համար 2021-ին՝ 2008 տեղամասեր, որից 9-ը՝ Քրեակատարողական հիմնարկներում։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրություններին հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը 12:00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի մասնակիցների թիվը։











