Գլխավոր Լրահոս

Մեղրի, 35/65. 20:00-ից հետո քվեարկությունը շարունակած ընտրատեղամասի արդյունքները

Մեղրի, 35/65. 20:00-ից հետո քվեարկությունը շարունակած ընտրատեղամասի արդյունքները

Լիա Ավագյան

Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամենաքննարկված ահազանգը Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի 35/65 ընտրատեղամասից էր։ Մի շարք ընդդիմադիր ուժեր, լրագրողներ ահազանգեցին, որ քվեարկության համար նախատեսված ժամի ավարտից՝ 20։00-ից հետո ընտրատեղամաս են բերվել զինծառայողներ՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով։

«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հունիսի 8-ին հայտարարեց, որ «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 35/65 ընտրատեղամասի արդյունքները։  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում զետեղված տվյալների համաձայն՝  35/65 ընտրատեղամասի հիմնական ցուցակում ընդգրկված է եղել 1681 ընտրող, որոնցից քվեարկությանը մասնակցել է 1315-ը։ Ձայների բաշխմամբ առաջատար է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 593 ձայնով։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 306 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 148, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 82 ձայն։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին հայտարարեց, որ խնդիրն ավելի լուրջ կլիներ, եթե ընտրական հանձնաժողովը զինվորներին զրկեր քվեարկելու իրավունքից։

«Ըստ իս՝ խնդիր կա, առավել խնդիր կլիներ, եթե տեղամասը կողպեին ու դռան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Զինվորների հետ կապված իրողությունը եղել է այն, որ տվյալ դեպքում հանձնաժողովի զգալի մասը տարիքով մարդիկ են եղել։ Կեսօրից զինվորները եկել են քվեարկության, և ստեղծվել է մի պահ, որ ժամը 20:00-ին պակաս՝ զինվորները տեղամասի դռան դիմաց կանգնած են եղել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ զինվորներին ներս թողնել և ապահովել նրանց քվեարկելու իրավունքը, կա՛մ փակել դուռը և զրկել նրանց այդ իրավունքից»,- ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ ժամը 20:00-ին տեղամասը փակվում է, սակայն այն ընտրողները, որոնք այդ պահին արդեն տեղամասում են, իրավունք ունեն քվեարկելու։ Հովակիմյանի գնահատմամբ՝ ուշադրության կենտրոնում հայտնված դեպքը պայմանավորված է եղել զինվորական ընտրողների մեծ թվով։ 

«Եթե 15-20 հոգի լիներ, դուք դա չէիք էլ նկատի»,- նշել է նա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում