Գլխավոր Լրահոս

Ձայների վերահաշվարկից հետո հանդես կգանք հայտարարությամբ․ Կարապետյան

Ձայների վերահաշվարկից հետո հանդես կգանք հայտարարությամբ․ Կարապետյան

Ընդդիմությունն այժմ սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին, որից կախված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ իշխանությունն այս անգամ զգալի թվով մանդատներ է կորցրել։ Դա ընդդիմությանը հնարավորություն կտա հակազդել ապօրինություններին։ Նոր խորհրդարանը գործիքակազմ կունենա գլխավոր դատախազի, դատարանների նախագահների և այլ պաշտոնյաների նշանակման վրա ազդելու համար։

«ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգան գանք հայտարարությամբ»,- ասել է Կարապետյանը։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով ԲՀԿ-ն ստացել է քվեների 3,9 %-ը։ Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի։  

Կարապետյանն ընդգծել է, որ դատական համակարգի նշանակումներում ընդդիմության ձայնը հաշվի առնելը կապահովի հավասարակշռություն։ Այդ ճանապարհով նրանք փորձելու են լուծել նաև քաղբանտարկյալների հարցը։ Եթե պարզվի, որ այս տարբերակը արդյունք չի տալիս, դաշինքը դարձյալ հայտարարությամբ հանդես կգա։

Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Կարապետյանը նշել է, որ դրա համար կա երկու ճանապարհ՝ ընտրությունները և փողոցային սահմանադրական պայքարը։ Երկրորդ դեպքում խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին։

«Այսօր պատմականորեն ընդամենը ութ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը», - հայտարարել է Կարապետյանը։ Նա խոստովանել է, որ ընտրություններից հետո դա բարդ է, բայց առաջիկա հինգ տարիներին մեծ հնարավորություն է տեսնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում