Գլխավոր Լրահոս

Կրեմլը պարզաբանել է, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Կրեմլը պարզաբանել է, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներին՝ նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ վկայակոչելով քվեարկության ընթացքում արձանագրված հնարավոր խախտումների վերաբերյալ ստացված տեղեկությունները։

«Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների։ Դուք գիտեք, որ այնտեղ շատ անհասկանալի պահեր կային։ Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ տեղի ունեցած խախտումների մասին։ Այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք, այնուամենայնիվ, սպասել ինչ-որ պաշտոնական եզրակացությունների»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը կշնորհավորի Փաշինյանին։ 

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերից մի քանիսը դիմել են վերահաշվարկի համար։ Վերահաշվարկի արդյունքների հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։  

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել 86 ընտրատեղամասում։ 

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում