Գլխավոր Լրահոս

Հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան  նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան  նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Հայտնում է գլխավոր դատախազությունը։

Դատախազության փոխանցմամբ՝ քրեական վարույթով պարզվել է, որ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանը գույքի նկատմամբ արգելանք է կիրառել և արգելել դրա տնօրինման հետ կապված գործողությունները։

Ըստ Դատախազության՝ չնայած դրան, Կարապետ Գուլոյանը կազմակերպել է բնակելի տան արտաքին, ներքին և նկուղային պատերի վնասումը, այդ թվում՝ սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը։

Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է։ 

Նշենք, որ 2026-ի ապրիլին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով 2024 թվականի հուլիսի 1-ի Հակակոռուպցիոն դատարանի վճռին, որով Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձվելու էին Առինջի առանձնատան շուրջ 90 տոկոսը, Ծաղկաձորի հողամասը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի 2000 բաժնետոմսը, 264 հազար դոլարի պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1,2 միլիարդ դրամ և այլ դրամական միջոցներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում