ՄԻՊ-ը Նուբարաշենի բանտում հանդիպել է Արթուր Օսիպյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանը հունիս 10-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, նաև՝ հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։
Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին, նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
«Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը», - ասված է հաղորդագրությունում:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Թեմա










