Գլխավոր Լրահոս

«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել  պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։

Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել են հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը:  Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները գտել էին դրանք հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ:

«Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակն անարգելու փորձի մասին է»,- նշել էր դեսպանատունը՝ ակնկալելով, որ Հայաստանի իշխանությունը միջադեպի մասին հստակ գնահատական կտա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում