Գլխավոր Լրահոս

ՆԳ նախարարը հրաժարվեց թվեր հրապարակել ՌԴ-ից ընտրությունների շրջանում ժամանած ՀՀ քաղաքացիների մասին

ՆԳ նախարարը հրաժարվեց թվեր հրապարակել ՌԴ-ից ընտրությունների շրջանում ժամանած ՀՀ քաղաքացիների մասին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրաժարվեց հրապարակել կոնկրետ թվեր այն մասին, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շրջանում քանի քաղաքացի է Ռուսաստանից ժամանել Հայաստան և քանիսն են ձերբակալվել ընտրություններին միջամտելու կասկածանքով՝ նշելով, որ քննությունը դեռ ընթացքի մեջ է։

Հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողները ճեպազրույցում հարցրին, թե ՆԳՆ-ն տվյալներ ունի արդյոք ընտրական շրջանում Ռուսաստանից ժամանածների թվի մասին։ «Այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա, բայց վստահ եմ՝ գիտեք, որ ամբողջը մեր տեսադաշտում է»,- պատասխանեց Սարգսյանը՝ նշելով, որ թեման ուշադրության կենտրոնում է թե՛ ներքին գործերի նախարարության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության, թե՛ Արտաքին հետախուզության ծառայության կողմից։

Ընտրություններից եղան մի շարք հրապարակումներ, որ Ռուսաստանից Հայաստան է բերվելու շուրջ 100,000 ՀՀ քաղաքացի՝ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու նպատակով։

Թեև նախարարը կոնկրետ թիվ չնշեց, նա հաստատեց, որ հարուցվել են վարույթներ, որոնցով անցնում են նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ՀՀ քաղաքացիներ, և որ այդ շրջանակում կան ձերբակալումներ։ Ըստ Սարգսյանի՝ ձերբակալումներն իրականացվել են «իրավաչափ վարույթի շրջանակներում»՝ այն դեպքերում, երբ հայտնաբերվել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ ընտրական իրավունքին խոչընդոտում։ Որպես օրինակ՝ նա նշեց ընտրական իրավունքին խոչընդոտելու և անձանց հավաքագրման դեպքերը՝ հավելելով, որ ձերբակալվածներն արդեն հանձնվել են նախաքննական մարմնին։

Նախարարը չհրապարակեց նաև ձերբակալվածների ստույգ թիվը. «Եկած ձերբակալվածների թիվն այս պահի դրությամբ ասել չեմ կարող, որովհետև պրոցեսները շարունակվում են»։ Սարգսյանն ընդգծեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու նախաքննությունը շարունակվում են, և չբացառեց նոր ձերբակալումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ավելի խիստ խափանման միջոցների կիրառում։ «Մեր կյանքը չի ավարտվում միայն ընտրության օրով»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում