Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանը չի բացառում փողոցային պայքարով Փաշինյանի հեռացումը

Սամվել Կարապետյանը չի բացառում փողոցային պայքարով Փաշինյանի հեռացումը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի բացառում փողոցային պայքարով հեռացնել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից։

«Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված են։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարան գնալով մենք ավելի հեշտ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փողոցային պայքարով»,- հունիսի 12-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։

Կարապետյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում, և, եթե այժմ կառավարություն ձևավորի, այն ոչ լեգիտիմ է լինելու։

«Եթե ինքը (խմբ․ Փաշինյանը) վստահ է, որ հաղթել է, մենք առաջարկում ենք գնալ ճիշտ ճանապարհով, Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն։ Առաջարկում ենք գնալ ընտրությունների երկրորդ փուլ»,- ասել է Կարապետյանը։

Ըստ Սամվել Կարապետյանի՝ ընտրությունների երկրորդ փուլը հեշտ կլինի, քանի որ ձայներ փոշիացնող ուժերը չեն լինի ընտրապայքարում։

Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ 2 դաշինք, 1 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Վերահաշվարկի արդյունքում պարզ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի Ազգային ժողով, թե ոչ։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում