Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն ամփոփել է 637 տեղամասի վերահաշվարկի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 637 տեղամասի վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների 637 ընտրական տեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Սակայն, տոկոսային ամփոփում դեռևս չի ներկայացվել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն ավելացել են 147-ով։

Վերահաշվարկից հետո աճ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայների թվի մեջ․ այն ավելացել է 1148-ով՝ հասնելով 727 820-ի։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 508-ով՝ կազմելով 340 088, իսկ «Հայաստան» դաշինքինը՝ 217-ով՝ հասնելով 145 113-ի։

Ձայների աճ է արձանագրվել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության (+55), «Հանրապետություն» կուսակցության (+8) և մի շարք այլ քաղաքական ուժերի դեպքում։

Միաժամանակ որոշ ուժերի քվեների թիվը նվազել է։ Ամենամեծ նվազումը գրանցվել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության դեպքում՝ 819 ձայնով, ինչպես նաև «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության դեպքում՝ 244 ձայնով։

ԿԸՀ-ի տվյալներով՝ վերահաշվարկի արդյունքում անճշտությունների գումարային չափը 1279-ից դարձել է 1509, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 17 097-ից նվազել է 859-ով՝ կազմելով 16 238։

․․․

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան»  դաշինքները։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ էր սկսվել։ Որոշ ընտրատեղամասի արդյունքներ էլ անվավեր են ճանաչվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում