Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ն չհաղթահարեց շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

ԲՀԿ-ն չհաղթահարեց շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

Կենտրանական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ըստ վերջնական տվյալների՝ խորհրդարան են անցնում հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -  726 819 քվե կամ 49,7 տոկոս

«Ուժեղ Հայաստան» դաշինք - 340 006 քվե կամ 23.2 տոկոս

«Հայաստան» դաշինք - 144 983 քվե կամ 9,9 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չհաղթահարեց 4 տոկոսի շեմը։

ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 61 մանդատ,

  • «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 28 մանդատ,

  • «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։

Երեք քաղաքական ուժեր ավելի վաղ հայտնել էին, որ այսօր 18։00-ին պատրաստվում են հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։
Այդ ուժերն են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյանն էլ հայտնել էր, որ իրենք նույնպես պատրատ են «այսօրվանից սկիզբ առնող ցանկացած օրինական և քաղաքական պայքարի սցենարի»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում