Գլխավոր Լրահոս

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը պահանջում են նոր քվեարկություն

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը պահանջում են նոր քվեարկություն

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չի անում, դա անելու համար պետք է լինել անկախ մարմին»․ հունիսի 14-ին ԿԸՀ-ի դիմաց ընդդիմության ցույցին այս մասին հայտնեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքներ են ներկայացվել, նույնիսկ դատական ակտը, որ ասում է՝ պետք է անել վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն»,- նշել է նա։

Հավաքին մասնակցում էին ընդդիմության ներկայացուցիչներ՝ խորհրդարանական և ոչ միայն։ 

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ էր արել բոլորին միանալ հավաքին, իսկ այնուհետև պահանջել ընտրությունների արդյունքների չեղարկում։

ԿԸՀ-ի դիմաց հավաքին մասնակցում էր նաև  բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։ Նա հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ կնշանակվեն: 

«Իրավունք չունեն մեր ձայնը խլել»,- նշել էր Հակոբկոխյանը։

«Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտնեց, որ հույս ունի՝ ողջամտությունը կհաղթանակի։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների՝ խորհրդարան են անցնում հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -  726 819 քվե կամ 49,7 տոկոս

«Ուժեղ Հայաստան» դաշինք - 340 006 քվե կամ 23.2 տոկոս

«Հայաստան» դաշինք - 144 983 քվե կամ 9,9 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքեց 3,989 տոկոս և չհաղթահարեց շեմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում