Գլխավոր Լրահոս

Աննա Հակոբյանը վարչապետի որոշմամբ կգործուղվի ԱՄՆ

Աննա Հակոբյանը վարչապետի որոշմամբ կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը, որպես վարչապետի տիկին, հունիսի 26-ից հուլիսի 4-ը ներառյալ կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը:

Ըստ որոշման՝ Աննա Հակոբյանի գործուղման հետ կապված փաստացի ծախսերի (օրապահիկ և գիշերավարձ) հատուցումը կապահովի վարչապետի աշխատակազմը։ 

Փետրվարին Աննա հակոբյանը հայտարարել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Արձագանքելով Աննա Հակոբյանի այս հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը։

Ապրիլին Փաշինյանը լրագրողներին հայտարարել էր, որ ջանքեր է գործադրում ընտանիքը պահպանելու ուղղությամբ և ուրախ է, որ ևս մեկ շանս ունի։ Այս հայտարարությունից հետո Աննա Հակոբյանը վարչապետի հետ մասնակցել էր դեպի Գյումրի ավտոերթին։ Այդ օրվանից հետո Հակոբյանը հանրային որևէ միջոցառման չի ներկայացել վարչապետ Փաշինյանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում