Վարչապետը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Իրադարձություն
Կազմակերպություն
Տեղադրություն











