Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի հետ է կապված միջնորդությունը:
Երկու օր առաջ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել Հայաստանի տարածքը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել էր նրա որդին։ Լևոն Քոչարյանը ասել էր, որ սա «հերթական ապօրինությունն է իշխանությունների կողմից»։











