Գլխավոր Լրահոս

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հայտարարելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ Ղազինյանին կձերբակալեն և նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դաշինքի Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախընտրական գրասենյակի պատասխանատուները և թեկնածու Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։ Շրջանառվող ձայնագրության և քննության տվյալներով՝ հնչում է պնդում, որ «Ղազինյան Դավոն 1,400,000 դրամը տվել է» ընտրողներին նյութապես շահագրգռելու նպատակով։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ղազինյանը լրագրողներին ասել է․ «Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է, այստեղ չկա իրավական ոչ մի բան: Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է, դա աբսուրդ է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում