«Հավաքական ընդդմիության գլխավոր հարցը Փաշինյանի հեռացումն է, մեր երկրի, ժողովրդի նվաստացման պրոցեսի կանգնեցումը», - մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում այս մասինհայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Կարապետյանը չի հստակեցրել, թե արդյոք վերցնելո՞ւ են մանդատները և գնալո՞ւ են խորհրդարան, թե՝ ոչ: Միայն նշել է, որ այդ հարցը պետք է քննարկել ժողովորդի հետ՝ բաց, ուղիղ եթերում, ցույց տալով և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու մինուսներն ու պլյուսները:
Արձագանքելով Փաշինյանի ձևակերպմանը, թե ջախջախելու է եռագլուխ ուժերին, Կարապետյանն ասել է. - «Եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտ 700 հազար գլուխ ենք, եթե հաշվենք փոքր կուսակցությունների ձայները, իրենք պետք է գործ ունենա ոչ թե 3 գլխի հետ, այլ 600-ից 700 հազար գլխի հետ: Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են»:












