Մի պահ վերացարկվենք հայկական իրականությունից և փորձենք ներքոբերյալ իրողություններին պատասխանել քաղաքագիտորեն։
Երկրում ընտրություններ են։ Ընդդիմադիր ամենախոշոր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցված, նա տնային կալանքի տակ է։
Ընտրություններին մասնակցող իշխող ուժի ղեկավարը սպառնում է բանտարկել ու պատժել ընդդիմադիր առաջնորդներին։
Իշխող կուսակցությունն իր նախընտրական ծրագրի մաս է հռչակում կրոնական կազմակերպության ղեկավարի հեռացումը՝ ի խախտումն Սահմանադրության։
ԿԸՀ-ն հետընտրական գործողությամբ ընդդիմադիր կուսակցություններից մեկին զրկում է խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից։ Այդ կուսակցության ղեկավարի և նրա սեփականության դեմ սկսվում է իրավական գործընթաց, որը զուգադիպում է նրա քաղաքական գործունեության ակտիվացմանը։
Դատախազը մեղադրանք է առաջադրում ընդդիմադիր առաջնորդների ու գործիչների։
ԿԸՀ-ն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում է ընդդիմադիրներին, որոնց դեմ դատախազը գործեր է բերում։ Դատարանը թույլ է տալիս ընդդիմադիր գործիչների կալանավորումը։
Իրավապահ մարմինները, հանրային կառույցները, այդ թվում՝ լրատվամիջոցները, ծառայում են իշխանությունների գործողություններին։
Պալատական ակտիվիստներն ու փորձագետները ևս լծված են իշխանության գործողություններն արդարացնելուն։
Իսկապես, մի պահ մոռացե՛ք հայկական իրականությունը։ Այս իրավիճակին քաղաքագետներն ինչ բնորոշում կտան։
Կարեն Հարությունյան











