Լոռիում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներին ներգրավված են Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։
Օգտագործվում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
Հունիսի 15-ին ժամը 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Հունիսի 17-ին ժամը 09։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել էր քույրերից մեկի՝ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Թեմա










