Գլխավոր Լրահոս

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ այդ կերպ պատասխանելով Լիբանանի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումներին և իրանա-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով սահմանված համընդհանուր հրադադարի վերաբերյալ դրույթի խախտմանը Միացյալ Նահանգների կողմից։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ռազմական հրամանատարությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր խոստումների կոպիտ խախտումը և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետը չկատարելը, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները՝ Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակված»,- նշված է հայտարարությունում, որի տեքստը ներկայացրել է Իրանի պետական ​​հեռարձակողը՝ IRIB-ը։

Նշվում է, որ Լիբանանի դեմ ագրեսիայի շարունակվելու դեպքում Թեհրանը կձեռնարկի նոր քայլեր՝ նշված պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում