Գլխավոր Լրահոս

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ավարտվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Reuters-ը: 

Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։

Բանակցություններին որպես միջնորդ կողմեր մասնակցել են նաև Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:

Հունիսի 18-ի գիշերը Իրանն ու ԱՄՆ-ը հեռավար կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է  փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ: 

Ստորագրված փաստաթուղթը իրավական հիմք է հանդիսանում հետագա քայլերի համար՝ հստակ սահմանելով այն ժամկետները, որոնց ընթացքում Վաշինգտոնը պետք է վերացնի ծովային շրջափակումը, իսկ Թեհրանը՝ վերականգնի բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում:

Չնայած կայացած տեխնիկական հանդիպմանը և հակամարտության կարգավորմանն ուղղված իրավական քայլերին, կողմերի միջև քաղաքական տարաձայնություններն ու լարվածությունը պահպանվում են նաև արարողակարգային մակարդակում: 

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում հրաժարվել են ձեռքսեղմումներից և համատեղ լուսանկարվելու արարողությունից, ինչը վկայում է գործընթացի բացառապես աշխատանքային և խիստ պաշտոնական բնույթի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում