Արտենի գյուղի մոտակայքում խոշոր վթար է տեղի ունեցել։ Հունիսի 22-ին ժամը 06։10–ի սահմաններում բախվել են մարդատար «Ford»–ը և բեռնատար «ZIL»-ը։
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:












