Գլխավոր Լրահոս

Հայկական և ադրբեջանական կապի օպերատորները համաձայնագիր են ստորագրել

Հայկական և ադրբեջանական կապի օպերատորները համաձայնագիր են ստորագրել

Հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Այս մասին հայտնել են «Տելեկոմ Արմենիա» հանրային կապերի ծառայությունից։

«Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը»,- հայտնում են ընկերությունից։

«Ազերտելեկոմ»-ն  Ադրբեջանի խոշոր մագիստրալային ինտերնետային օպերատորներից է, որն ապահովում է երկրի կապը համաշխարհային ինտերնետային ցանցի հետ։ 2008-ին հիմնադրված ընկերությունը գործում է Azerconnect Group-ի կազմում, որը NEQSOL Holding միջազգային խմբի մաս է։ Վերջինս գործունեություն է ծավալում մի շարք երկրներում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և շինարարության ոլորտներում։

«Ազերտելեկոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործարքի շրջանակում «Ազերտելեկոմ»-ը սեփական ենթակառուցվածքների միջոցով ինտերնետ կապի տարանցում կապահովի Հայաստանի ուղղությամբ և կընդլայնի իր ծառայությունների աշխարհագրությունը։

«Համաձայնագրի նպատակն է դիվերսիֆիկացնել տարածաշրջանի կապի երթուղիները, մեծացնել հեռահաղորդակցության ցանցերի հուսալիությունը և զարգացնել ոլորտային համագործակցությունը»,- ասված է ադրբեջանական կապի օպերատորի տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում