Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Քիր Ստարմերը հունիսի 22-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Նա նաև հրաժարական է ներկայացրել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Նա Դաունինգ սթրիթի իր նստավայրի մոտ հաստատել է, որ որոշումը կայացրել է սեփական ցածր վարկանիշի պատճառով և այդ մասին արդեն տեղեկացրել է Կառլ III թագավորին: Ստարմերը կշարունակի գլխավորել կառավարությունը մինչև հաջորդի ընտրությունը:

Ըստ Reuters գործակալության՝ Ստարմերի վարկանիշը նվազել է նվազագույն մակարդակի երկու տարի առաջ խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների հաղթանակից ի վեր:

Քաղաքական գործչի վրա ճնշումը մեծացել էր մայիսին կայացած տեղական ընտրություններում կուսակցության անհաջողության, ինչպես նաև նրա վարած կուրսի դեմ բողոքող կառավարության առանցքային անդամների հրաժարականների պատճառով:

Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել 2024-ին՝ խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։

Վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիայի վարչապետերի վաղաժամ հրաժարականները դարձել են բրիտանական քաղաքականության միտումը։

Ի տարբերություն նախագահական համակարգերի, որտեղ կառավարման հստակ ժամկետներ կան, Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգում վարչապետը պաշտոնավարում է այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության և իր իսկ կուսակցության վստահությունը։ Եթե կուսակցության ներսում նրա դեմ ընդվզում է սկսվում, նրան ստիպում են հեռանալ առանց համապետական ընտրությունների սպասելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում