Գլխավոր Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան․ Politico

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան․ Politico

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։  

Պարբերականը նշում է, որ Եվրոպական պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, Երևան կժամանի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կուսակցության հաղթանակից հետո՝ որպես աջակցության բարձր մակարդակի դրսևորում։

Եվրամիության պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով սպասվող այցին, նշել է, որ Հայաստանը գտնվել է Ռուսաստանի կողմից գործադրվող ինտենսիվ ու մշտական ճնշման ներքո, և այս այցը կլինի աջակցության ուժեղ ազդակ՝ ի հավելումն արդեն իսկ ցուցաբերված գործնական օգնության։ Նրա փոխանցմամբ՝ առաքելության հիմնական ուղերձն է լինելու այն, որ Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին։

Ըստ Պոլիտիկոյի՝ այս այցն իր ազդեցությունն է թողել նաև Բրյուսելի ներքին օրակարգի վրա, քանի որ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստը չեղարկվել է։ 

Սա կլինի վերջին երկու ամսվա ընթացքում ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան։ Մայիսին Եվրահանձնաժողովի նախագահը Երևանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալել էր Հայաստանը, որից հետո նաև ներկա էր գտնվել ԵՄ-Հայաստան անդրանիկ համաժողովին։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում