Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները պայմանավորվել են ընդլայնել տնտեսական կապերը

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները պայմանավորվել են ընդլայնել տնտեսական կապերը

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և ընդլայնել տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցությունը, հայտնում են կառավարությունից։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում