Գլխավոր Լրահոս

Երկրաշարժ Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել 100,000-ի

Երկրաշարժ Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել 100,000-ի

Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում հզոր երկրաշարժ է եղել՝  երկու հզոր ստորգետնյա ցնցումով՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Հնարավոր զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար, հայտնում է BBC-ն։

Երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է համապետական արտակարգ դրություն մտցնելու և Կարակասի միջազգային օդանավակայանը փակելու մասին: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:04-ին, իսկ երկրորդը՝ դրանից մեկ րոպե էլ չանցած:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը նշել է, որ աղետը, ամենայն հավանականությամբ, կրում է լայնածավալ բնույթ, և հավանական են մեծաթիվ զոհեր ու մասշտաբային ավերածություններ: Այս պահի դրությամբ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ մայրաքաղաք Կարակասում փլուզվել են որոշ շենքեր, ինչի հետևանքով զոհվել է 32 մարդ, և վնասվածքներ է ստացել ավելի քան 700-ը:

Ստորգետնյա ցնցումների պահին վենեսուելացիների մեծ մասը գտնվել է տանը, քանի որ այդ օրը երկրում տոնվում էր Կարաբոբոյի ճակատամարտի տարեդարձը, երբ 1821-ին Սիմոն Բոլիվարի բանակը հաղթեց իսպանական զորքերին և ապահովեց Վենեսուելայի անկախությունը:

Թեմա

Տեղադրություն

Իրադարձություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում