Գլխավոր Լրահոս

ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Սահմանադրական դատարանում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը:

ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները:  

Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են քաղաքական ուժերից 6-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները: «Քաղաքացիական պայմանագիրն» այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ:

Այսօր նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ: Կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի քննության ժամանակ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համեմատեց ամերիկյան ֆուտբոլի հետ

«Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան խաղադաշտ, սակայն պարզվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խաղում է ամերիկյան ֆուտբոլ։ Ասում են՝ մենք բերել ենք մարդիկ, հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Մենք ասում ենք, որ գնդակը ոտքով ենք պարապել խաղալ, ասում է՝ չէ՛-չէ՛, ոտքով չկա՝ ձեռքով։ Ասում ենք՝ մենք էլ ձեռքով խաղանք, ասում է՝ չէ- չէ, որ դուք ձեռքով խաղաք, ասելու են՝ տուգանային է՝ ձեռքով խաղ է»,- ասաց Օրբելյանը։

Դատական նիստին որպես պատասխանող հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ 

Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում