Գլխավոր Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքները։ Վերականգնվում են նաև կամրջի թռիչքային կառուցվածքներն ու հենարանները։

Ծրագրի իրականացման նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ։ Կամուրջը փակ է հունիսի 17-ից, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու ժամկետը նախատեսված է օգոստոսի 29-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում