Գլխավոր Լրահոս

Նորագավիթը Մ-2 միջպետական ճանապարհին կապող հանգույցի շինարարության մրցույթն ավարտվել է

Նորագավիթը Մ-2 միջպետական ճանապարհին կապող հանգույցի շինարարության մրցույթն ավարտվել է

Ավարտվել է Մ-2 միջպետական ավտոճանապարհը, Հ-8 ճանապարհն ու Նորագավիթի 1-ին փողոցը կապող նոր հանգույցի շինարարության մրցույթը, որի նախնական արժեքը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ: 2026-ին ֆինանսավորման ապահովումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, հայտնում են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝ կառուցել  51,6 մետր երկարությամբ ուղեանց, կառուցել  հետիոտնային անցում, կառուցել 460 մետր երկարությամբ նոր ճանապարհ։

Կառույցից նշում են, որ ծրագրի իրականացումը կբարելավի նշված ճանապարհների միջև տրանսպորտային կապը, կնվազեցնի երթևեկության խցանումները, կավելացնի ճանապարհի թողունակությունը և կբարձրացնի ճանապարհային անվտանգությունը։

Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն ավարտվել է, ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ պայմանագիրը գտնվում է օրենքով նախատեսված 10-օրյա անգործության ժամկետում՝ կնքման փուլից առաջ։

Տեխնիկական հսկողության ծառայությունների պայմանագիրն արդեն կնքված է։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում