Գլխավոր Լրահոս

Աշնանը կներդրվեն նոր անձնագրեր, սակայն ՆԳՆ-ն «070» ծածկագրով անձնագրի վերաբերյալ դեռ լուծում չունի

Աշնանը կներդրվեն նոր անձնագրեր, սակայն ՆԳՆ-ն «070» ծածկագրով անձնագրի վերաբերյալ դեռ լուծում չունի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ իրավական կարգավիճակ կունենան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը, եթե նրանք հրաժարվեն դրանք փոխել կամ դրանց վավերականության ժամկետը լրանա: Թեև այս տարվա աշնանից նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի նոր համակարգ, հին նմուշի փաստաթղթերի հետագա շրջանառության և արտադրության հարցը մնում է անորոշ:

«Այդ լուծումը դեռ մտածված չէ, մշակված չէ, ներդրված չէ, դեռ որոշում կայացված չէ։ Ավելի ուշ այդ որոշումը կկայացվի, դեռ ժամանակ ունենք, և կհանրայնացնենք»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում «070» կոդով փաստաթղթի վերաբերյալ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Խնդրի մյուս կարևոր կողմը, ըստ Միագրիացիայի ծառայության, վերաբերում է անձնագրերում ծննդավայրի նշմանը, որը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO 3166) միջազգային ստանդարտներին։ ՆԳՆ Միգրացիայի ծառայության անցած տարվա ապրիլի պարզաբանմամբ, սահմանային անցման կետերում խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել բացառապես միջազգայնորեն ընդունված աշխարհագրական միավորներ։

Սա գործնականում նշանակում է, որ ծննդավայրի դաշտում «Ստեփանակերտ» կամ «ԼՂԻՄ» ձևակերպումների փոխարեն օգտագործվում է «Ադրբեջան» աշխարհագրական միավորը, քանի որ միջազգային ստանդարտով այլ նշումները կարող են խնդրահարույց լինել այլ երկրների սահմանային վերահսկողության մարմինների համար։

Մինչ օրս բազմաթիվ բողոքներ կան, որ արցախցիների նոր անձնագրերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում