Գլխավոր Լրահոս

ՍԴ-ն քննում է ընտրարդյունքների վավերականությունը, ՔՊ-ն՝ պաշտոններ բաշխում. Վարդևանյանի ելույթը

ՍԴ-ն քննում է ընտրարդյունքների վավերականությունը, ՔՊ-ն՝ պաշտոններ բաշխում. Վարդևանյանի ելույթը

Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքների վավերականությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշում է պետական պաշտոնների բաշխման հարցը. հուլիսի 1-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման նիստերի ընթացքում, Սահմանադրական դատարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Նա նաև հայտնեց, որ նման վարքագիծը վկայում է դատարանի հնարավոր որոշման նկատմամբ անտարբերության կամ արդյունքների կանխորոշված լինելու մասին։

Կենսաթոշակների բարձրացումը՝ որպես քվեների վրա ներգործելու միջոց

Արամ Վարդևանյանն անդրադարձավ նախընտրական շրջանում կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացմանը՝ հայտնելով, որ դա ներգործություն է ընտրողների կամքի վրա։ 

«Այո, դա իրականում ընտրակաշառք է, որովհետև եթե դա չի արվում 2022-ին, չի արվում 2023-ի, 2025-ին հայտարարվում է, որ դրա կարիքը չկա, բայց 2026-ին դա արվում է նախագահի հրամանագրին հաջորդած ժամանակահատվածում»,- ասաց Վարդևանյանը։ 

Ընտրական ցուցակների անճշտությունները և կրկնաքվեարկության ռիսկերը

Իր եզրափակիչ ելույթում Վարդևանյանը ներկայացրեց տվյալներ 80,000 չաշխատող անձնագրերի և շուրջ 17,000 քաղաքացիների վերաբերյալ, որոնք ընդգրկված են եղել ոչ հրապարակային ցուցակներում։ Ներկայացուցիչը հայտնեց, որ այս հանգամանքները ստեղծել են կրկնաքվեարկության լուրջ վտանգներ, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը բովանդակային առարկություններ չի ներկայացրել։

«Ինչ վերաբերում է 16,000-17,000 քվեարկողների հնարավոր կրկնաքվեարկության ռիսկերին, մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել: Այդ ընտրությունների կազմակերպումը, որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց, որպես խարան մնալու է», - ասաց Արամ Վարդևանյանը։

Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։

Հայկ Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում