Գլխավոր Լրահոս

Եվրոպայում սպասվող ընտրությունների շարքը կարող է ցնցել ԵՄ հիմքերը. The Guardian

Եվրոպայում սպասվող ընտրությունների շարքը կարող է ցնցել ԵՄ հիմքերը. The Guardian

Մինչև 2027-ի ավարտը Եվրամիության չորս խոշոր անդամ պետություններում կանցկացվեն ազգային ընտրություններ, և դրանցում ազգայնական ու եվրասկեպտիկ կուսակցությունները կարող են հաղթել, գրում է The Guardian-ի եվրոպական թղթակից Ջոն Հենլին։ Նա ընտրությունների այս շարքն անվանում է «սուպերցիկլ» և նշում, որ դրա արդյունքները կարող են փորձության ենթարկել ԵՄ կայունությունը։

Առաջինը Իսպանիան է, որտեղ նոյեմբերի 29-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Վարչապետ Պեդրո Սանչեսի սոցիալիստական կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կպարտվի պահպանողական Ժողովրդական կուսակցությանը և ծայրահեղ աջ Vox-ին։

Գարնանը նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Ֆրանսիայում։ Նախագահական ընտրարշավում հստակ առաջատարը ծայրահեղ աջ Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենն է։ Լեհաստանում ազգայնական կուսակցությունները կարող են իշխանությունից հեռացնել վարչապետ Դոնալդ Տուսկի ազատական կոալիցիային։ Իտալիայում վարչապետ Ջորջա Մելոնին հույս ունի վերընտրվել։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ եվրասկեպտիկ առաջնորդները չեն ունենա բավարար ձայներ ԵՄ օրենսդրությունը վերաշարադրելու համար։ Սակայն Եվրոպական խորհրդում նրանք կարող են ձևավորել ազդեցիկ արգելափակող փոքրամասնություն։ Արդյունքում կարող են կասեցվել ԵՄ բյուջեի բանակցությունները, ընդլայնումը և Ուկրաինային օգնությունը։

The Guardian-ը որոշիչ է համարում Ֆրանսիան։ Լը Պենը խոստանում է սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ ֆրանսիական օրենքի գերակայությունը եվրոպականի նկատմամբ ամրագրելու համար։

Թերթը նշում է նաև պարադոքսը` ազգայնականների աճը տեղի է ունենում ԵՄ-ի նկատմամբ բարձր հանրային աջակցության ֆոնին։ Եվրոպացիների ռեկորդային 74 տոկոսն ասում է, որ իրենց երկիրը շահում է ԵՄ անդամակցությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում