Գլխավոր Լրահոս

Բելգիայում համազգային գործադուլի պատճառով սպասվում են ավիաչվերթների զանգվածային չեղարկումներ

Լուսանկարում՝ հոկտեմբերի 14-ին Բրյուսելում կառավարության նախատեսած խնայողության միջոցառումների դեմ բողոքի ցույցի մասնակիցները։

Լուսանկարում՝ հոկտեմբերի 14-ին Բրյուսելում կառավարության նախատեսած խնայողության միջոցառումների դեմ բողոքի ցույցի մասնակիցները։

Լուսանկարը՝ Նիկոլա Տուկայի/AFP։

Բելգիայում նոյեմբերի 23-ին նախատեսված համազգային գործադուլի պատճառով սպասվում են ավիաչվերթների զանգվածային չեղարկումներ և հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ։

Ինչպես հաղորդում է AFP-ն, Բելգիայի օդային երթևեկության վերահսկման Skeyes ընկերությունը հայտարարել է, որ գործադուլի պատճառով նոյեմբերի 23-ին՝ ժամը 07։00-ից մինչև 21։00-ն, չի կարող ապահովել բնականոն օդային հաղորդակցությունը։ Բրյուսելի օդանավակայանը նախատեսում է չեղարկել ժամանող և մեկնող չվերթների մեծ մասը։

Գործադուլը կազմակերպել են երկրի խոշոր արհմիությունները՝ ի նշան բողոքի վարչապետ Բարտ Դե Վևերի կառավարության սոցիալական ծախսերի կրճատման և տնտեսական բարեփոխումների դեմ։

Արհմիությունների հայտարարությամբ՝ բնակարանների վարձակալության, էներգակիրների, տրանսպորտի և սննդամթերքի գների աճի պայմաններում ընտանիքների համար գնալով դժվարանում է հոգալ ամենօրյա ծախսերը։

Նոյեմբերի 23-ին հազարավոր ցուցարարներ կհավաքվեն Բրյուսելում։ Բողոքի ակցիան կմեկնարկի ժամը 10։00-ին՝ քաղաքի հյուսիսային երկաթուղային կայարանի մոտ, որից հետո ցուցարարները երթով կշարժվեն դեպի հարավային կայարան։

Ինչպես գրում է The Brussels Times-ը, գործադուլի հետևանքով սպասվում են ավտոբուսների, տրամվայների և մետրոյի աշխատանքի լուրջ խափանումներ։ Ֆլանդրիայի և Վալոնիայի հասարակական տրանսպորտի օպերատորները ևս զգուշացրել են հնարավոր սահմանափակումների մասին։

Բելգիայի երկաթուղային SNCB-NMBS ընկերությունը նոյեմբերի 20-ի դրությամբ հայտնել էր, որ գործադուլի մասին ծանուցում չի ստացել, ուստի նախատեսում է երկաթուղային հաղորդակցությունն իրականացնել բնականոն ռեժիմով։ Բրյուսելի մի շարք համայնքներում կարող է խաթարվել նաև աղբահանությունը։

Սա Բելգիայում կառավարության սոցիալ-տնտեսական բարեփոխումների դեմ կազմակերպվող գործադուլների հերթական փուլն է։ Արհմիությունների դժգոհությունը վերաբերում է նաև կենսաթոշակային համակարգի փոփոխություններին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում