Գլխավոր Լրահոս

IMEI համարների համակարգը չի ենթադրում անձնական տվյալների հավաքագրում․ կառավարություն

Նկարը գեներացվել է AI-ով

Նկարը գեներացվել է AI-ով

Հայաստանում բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման համակարգը չի ենթադրում քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրում կամ վերահսկողություն. միասնական շտեմարանում պահպանվելու է բացառապես սարքերի 15-նիշանոց տեխնիկական կոդը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է»,- նշում են կառավարությունից։

Գործադիրից հայտնում են, որ կարգավորումը միտված է՝

- նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,

- ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,

- պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,

- ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն տվեց մի օրինագծի, որը պարտադիր է դարձնում երկրի յուրաքանչյուր բջջային հեռախոսի գրանցումը և արգելափակում չգրանցված սարքերը։ Այս քայլը մտահոգություն է առաջացրել կիբեռանվտանգության մասնագետների ու թվային իրավունքների պաշտպանների շրջանում։ Նրանք զգուշացնում են, որ համակարգը կարող է հող նախապատրաստել զանգվածային հսկողության համար և կրկնում է այն մոդելը, որը կիրառվում է հիմնականում ոչ ժողովրդավարական պետություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում