Գլխավոր Լրահոս

ՆԳՆ-ն երաշխավորել է «մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս» սկզբունքը. Արմեն Ղազարյան

ՆԳՆ-ն երաշխավորել է «մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս» սկզբունքը. Արմեն Ղազարյան

Նախարարությունը պատշաճ կերպով երաշխավորել է «մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս» սկզբունքի ապահովումը, իսկ ըստ գտնվելու վայրի քվեարկելու դիմումների մի մասի մերժումը որևէ կերպ չի խախտել քաղաքացիների իրավունքները, քանի որ նրանք պահպանվել են հիմնական ցուցակներում. Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթով հանդես եկավ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նա ներկայացրեց ընտրական ցուցակների ճշգրտման և տեխնիկական սարքավորումների կիրառման վերաբերյալ տվյալները։

«Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստացված ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմումներից բավարարել է շուրջ 22,000-ը, իսկ մերժված 7,000-ը չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, սակայն նրանց ընտրելու իրավունքը շարունակել է մնալ երաշխավորված»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Ղազարյանը։

Փոխնախարարն անդրադարձավ նաև ընտրական տեղամասերի հասցեների փոփոխությանը՝ նշելով, որ 2021 և 2026 թվականների միջև արձանագրված 376 հասցեների տարբերությունը պայմանավորված է եղել համայնքների խոշորացմամբ և մեկ տեղամասում ընտրողների առավելագույն շեմի բարձրացմամբ։

Ղազարյանը պարզաբանեց, որ նախկինում այդ շեմը եղել է 2000, իսկ այժմ դարձել է 2200, ինչի արդյունքում տեղամասերի ընդհանուր թվի միայն 18 տոկոսն է փոփոխության ենթարկվել, իսկ ընտրողները հնարավորություն են ունեցել որոնման եղանակով գտնել իրենց տեղամասերը պաշտոնական կայքերում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասին

Արմեն Ղազարյանը խոսեց «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակին և «արանց ՀՀ քաղաքացիություն տալու պարզեցված գործընթացին»։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ պետությունը ներդրել է թվային գործիքակազմեր՝ արցախցիների համար վարույթի ժամկետը չորս ամսից կրճատելով մինչև առավելագույնը երկու ամիս, և «արդեն իսկ տեղահանված 40,876 անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն»։

«Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանում ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը ըստ մեր օրենսդրության հավասարեցված է փախստականի կարգավիճակին, իսկ նրանց քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցնելու համար գործադրվել են հնարավոր բոլոր ջանքերը», - ասաց ՆԳ նախարարի տեղակալը։

Այս թեզի ընդդիմախոսները արցախցիների ՀՀ քաղաքացի լինելը բացատրում են, որ իրրենց անձնագրերում հստակ նշված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», իսկ օրենքով անձնագիրը հանդիսանում է քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։

39 հաղորդում քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ ստացվել է 12 հաղորդում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և 39 հաղորդում քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ, որոնք բոլորն էլ ներկայացվել են նախաքննության մարմիններին։

«Արձանագրված բոլոր դեպքերով կատարվել են անհրաժեշտ գործողություններ, իսկ Ներքին գործերի նախարարությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը իր լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով ապահովել է ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց պաշտոնյան։

Եզրափակիչ ելույթներից հետո դատավորները կհեռանան խորհրդակցական սենյակ վերջնական որոշում կայացնելու համար։ Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։ Յոթ քաղաքական միավորներ պահանջում են անվավեր ճանաչել ԿԸՀ-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները (թիվ 259-Ա որոշումը)՝ վկայակոչելով ընտրական գործընթացում տեղ գտած համակարգային անճշտությունները։

Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում