Վարչապետ Նիկել Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը: Այս մասին Փաշինյանը հայտնել է հուլիսի 2-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ»,- ասել է վարչապետը։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-9-ը, հուղարկավորությունը՝ հուլիսի 9-ին։
Խամենեին սպանվել է ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ է դարձել նրա որդին՝ Մոջաթաբան։












