Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր են քննարկել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները  երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր են քննարկել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ․ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաիի փոխանցմամբ՝ Միրզոյանի այցն իրականացվում է երկու երկրների միջև ընթացող պարբերական խորհրդակցությունների շրջանակում, որոնք նպատակաուղղված են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Նա հավելել է, որ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Թեհրանում ընթանում է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում