Գլխավոր Լրահոս

Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի թափանցիկությամբ․ Միրզոյան

Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի թափանցիկությամբ․ Միրզոյան

TRIPP-ի շուրջ ներկայացվող աժիոտաժը, թե իբր իրանական կողմը դեմ է և արգելափակելու է այն, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին ի պատասխան նշել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով օրերս Իրան կատարած այցին՝ նա նշել է, որ Իրանի ղեկավարության, այդ թվում՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ քննարկվել են Հարավային Կովկասում և Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը։

Ըստ նախարարի՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի հայկական կողմի ցուցաբերած թափանցիկությամբ։

«Իրանում բավարարված են մեր կողմից TRIPP-ի շուրջ կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու է հենց Իրանին և իրանական տնտեսությանը»։

Միրզոյանի խոսքով՝ TRIPP-ի վերաբերյալ ապատեղեկատվությունը մեկ նպատակ ունի՝ «սկսել պատերազմ, դիմել փրկիչի օգնության և դիմել փրկիչին»։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ հարաբերությունները և չի պատրաստվում դրանք վտանգի տակ դնել։

«Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերություններն ու այն վտանգի տակ չենք դնելու։ Մենք խորացնելու ենք Իրանի հետ հարաբերություններն այնքան, որքան թույլ են տալիս միջազգային սանկցիաները, այդ թվում՝ ավիափոխադրումներով։ Այնքան ժամանակ, մինչև մենք չենք հայտնվել այն եզրին, սահմանագծին, որից այն կողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, ու մեր տնտեսությունը կարող է փլուզվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաև ավիափոխադրումներին։ Միրզոյանը նաև նշել է, որ բեռնափոխադրումների դեպքում մաքսային կետերում կան խցանումներ, և այժմ քննարկում են դրանց լուծումները։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց եղել է Իրանում:

Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում