Գլխավոր Լրահոս

Դամասկոսում երկու պայթյուն է եղել՝ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում

Դամասկոսում երկու պայթյուն է եղել՝ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հուլիսի 7- ին երկու պայթյուն է տեղի ունեցել այն պահին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով գտնվում էր երկրում։

Տեղական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում են քաղաքի վրա բարձրացող ծխի սյուները։ Անվտանգության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքացիական բնակչությամբ մարդաշատ հատվածում՝ դրանք որակելով որպես «հանցավոր գործողություն»։ Նրա խոսքով՝ կան զոհերի և վիրավորներ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Զբոսաշրջության նախարարության և այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ նախատեսված էր Մակրոնի հանգիստը Դամասկոսում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ բանակցություններից առաջ։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Մակրոնը, ով այդ պահին ուղևորվում էր նախագահական պալատ, չի լսել պայթյունների ձայները, և այցը շարունակվել է ըստ նախատեսված ծրագրի։

Իշխանությունները փակել են դեպքի վայր տանող ճանապարհները և սկսել քննություն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում