Գլխավոր Լրահոս

Հայաստանը և ԱՄԷ-ն փոխադարձաբար ճանաչում են վարորդական վկայականները

Հայաստանը և ԱՄԷ-ն փոխադարձաբար ճանաչում են վարորդական վկայականները

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։

Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։

Կողմերի միջև ուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարարՍեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում