ԱՄՆ-ը կարող է կրկին շրջափակել Հորմուզն ու գրավել Իրանի Խարգ կղզին. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է գրավել իրանական Խարգ կղզին, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցն ու ևս մեկ հուժկու հարված հասցնել այս գիշեր։ Այս մասին հայտարարել է Թրամփն Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք նրանց ընդհանրապես զրկել էլեկտրաէներգիայից ու ջրից, բայց դեռևս չեմ ուզում այդ քայլին դիմել», - նշել է նա։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ այս գիշեր սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդեց, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։
Թեմա











