Գլխավոր Լրահոս

Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն. Ծառուկյանի նամակը՝ բանտից

Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն. Ծառուկյանի նամակը՝ բանտից

Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հրապարակած նամակում։ Ըստ Ծառուկյանի՝ «Հայաստանին սպասում են բարդ ու ռիսկերով լի ժամանակներ», իսկ այդ ամենին դիմագրավելու համար «անհրաժեշտ է ներքին, հանրային համերաշխություն»։

Նա իր դեմ հարուցված քրեական վարույթը կեղծ է որակել. «Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է»։

Ծառուկյանը նամակում անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավին՝ պնդելով, որ որևէ դեպքում չի անցել կոռեկտության սահմանները։

«Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և, առավել ևս, նրանց ընտանիքների հասցեին որևէ վիրավորանք բացառում եմ»,- նշել է Ծառուկյանը։

Ծառուկյանը խոսել է նաև ԲՀԿ-ի հավաքած ձայների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի որոշումների մասին։

«Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։ ԿԸՀ-ի և ՍԴ-ի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը»,- ասված է նամակում։

«Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ, ուժերիս ներածին չափով, օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Ես մնում եմ ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»,- ամփոփել է ԲՀԿ-ի ղեկավարը։

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում