Գլխավոր Լրահոս

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթի և Բահրեյնի ամերիկյան ռազմակայաններին

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթի և Բահրեյնի ամերիկյան ռազմակայաններին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr լրատվականը։

ԱՄՆ-ն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ զանգվածային հարվածներ է հասցնում Իրանին՝ թիրախավորելով շուրջ 90 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածների նպատակն է թուլացնել Իրանի հնարավորությունները՝ սպառնալու Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությանը։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ են գրանցվել երկրի հարավային և հարավարևելյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բանդար Աբբասում, Բուշեհրում, Չաբահարում, Կոնարակում և Իրանշահրում։

Իրանական կողմը հայտնում է, որ վերջին երկու օրերի ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը, որոնցից 47-ը շարունակում են բուժվել հիվանդանոցներում։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի շարք օդային թիրախներ։

Միաժամանակ լարվածությունը շարունակվում է նաև Հորմուզի նեղուցում։ Bloomberg-ի տվյալներով՝ նավագնացությունն այնտեղ գրեթե կանգ է առել, իսկ Պակիստանը շտապ նոր հեղուկացված բնական գազի մատակարարում է որոնում՝ տարածաշրջանային փոխադրումների խափանումների պատճառով։

Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկյան կողմը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին՝ պնդելով, թե դա արվել է ի պատասխան առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանը հայտնել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին, իսկ Թեհրանը դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում