Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի բնակիչներին և աշխատակազմին՝ տարիների ընթացքում ցուցաբերած վստահության, համագործակցության և աջակցության համար՝ նշելով, որ պաշտոնից հեռանալու որոշումն իր համար հուզիչ է։
«Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք»,- գրել է նա։
Մխիթարյանը գրառման մեջ չի նշել պաշտոնից հեռանալու պատճառները։












